ABBA (խումբ)
շվեդական վոկալ-գործիքային խումբ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
ABBA, շվեդական վոկալ-գործիքային խումբ, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Խմբի անդամներն են Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդ Լինգստադը կամ պարզապես Ֆրիդան (Frida) և Բենի Անդերսոնը (Benny Andersson)։ ABBA անվանումն առաջացել է երաժշտախմբի անդամների անունների առաջին տառերի միացմամբ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբբա (այլ կիրառումներ)
1974 թվականին խումբը հաղթել է Եվրատեսիլ 1974 երգի մրցույթում իր Waterloo երգով։ Ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է ԱԲԲԱ համույթի երգերի ձայնագրությունների 350 միլիոն կրկնօրինակ։ Փոփ երաժշտության պատմության մեջ 1974-ից մինչև 1983 թվականը ընկած ժամանակահատվածում ABBA-ն եղել է առևտրային տեսակետից առավել հաջողակ երաժշտախմբերից մեկն աշխարհում։ Նրա ձայնագրությունների վաճառքի ցուցանիշը տատանվում է 150 միլիոնից մինչև 385 միլիոնի միջև[6][7]։ 2012 թվականի տվյալներով ABBA-ն Մեծ Բրիտանիայում ձայնագրությունների վաճառքի ցուցանիշով (11.2 միլոն օրինակ) զբաղեցնում էր 8-րդ տեղը[8]։ Դա ոչ անգլիախոս երկրի առաջին երաժշտախումբն է, որ բարձր տեղեր է գրավել անգլիախոս երկրների չարթերում, ներառյալ ամերիկյան Billboard Hot 100 -ը, բրիտանական UK Singles Chart-ը, իռլանդական Irish Recorded Music Association-ը, կանադական Canadian Hot 100-ը, ավստրալիական ARIA Charts-ը, նորզելանդական Recording Industry Association of New Zealand-ը, ֆիլիպինյան Philippine Association of the Record Industry-ն և հարավաֆրիկյան Recording Industry of South Africa-ն[9]։ ABBA-ն եղել է բոլոր ժամանակների լավագույն շվեդական երաժշտախումբը առևտրային տեսակետից[10] և լավագույններից մեկը մայրցամաքային Եվրոպայում։ Երաժշտախումբը մեծ հաջողություններ է ձեռք բերել նաև Լատինական Ամերիկայում, ձայնագրել Gracias Por La Música ալբոմը՝ երգացանկի լավագույն համարների իսպաներեն կատարումների ժողովածուն։
2010 թվականին ABBA-ն ներառվել է ռոքնռոլի փառքի սրահում[11], իսկ 2015 թվականին նրա Dancing Queen երգը ներառվել է ձայնագրությունների ակադեմիայի Գրեմմիի փառքի սրահում[12]։
ԱԲԲԱ-ի հանրահայտ երգերից են՝ "Waterloo", "Honey, Honey", "SOS", "Mamma Mia", "Fernando", "Money, Money, Money". "Knowing Me, Knowing You", "Dancing Queen", "The Name of the Game", "Take a Chance on Me", "Summer Night City", "Chiquitita", "Does Your Mother Know", "Voulez-Vous", "I Have A Dream", "Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)" և այլն։
ABBA-ի ակտիվ գործունեության ժամանակաշրջանում երաժշտախումբը կազմված էր ամուսնական երկու զույգից՝ Ֆելտսկոգ ու Ուլվեուս և Լինգստադ ու Անդերսոն։ Համբավի աճին ու ծավալմանը զուգահեռ՝ նրանց անձնական կյանքը փորձությունների է ենթարկվել, և դա ի վերջո հանգեցրել է ամուսնական զույգերի տրոհման։ Փոխհարաբերությունների փոփոխությունները անդրադարձել են երաժշտախմբի երաժշտության վրա, որը գործունեության վերջին շրջանում դարձել է տխրագին ու նույնիսկ մռայլ[13]։
1982 թվականից խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ ABBA-ի լուծարվելուց հետո Անդերսոնն ու Ուլվեուսը հաջողություն են փնտրել թատերական ներկայացումների համար երգ-երաժշտություն հորինելու ասպարեզում[14][15], իսկ Ֆելտսկոգն ու Լինգստադը երգիչ-մենակատարների բնագավառում են իրենց դրևորել[16][17]։
Լուծարումից տասը տարի անց թողարկվել է ABBA Gold ժողովածուն, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ 1999 թվականին ABBA-ի երաժշտության հիման վրա ստեղծվել է Mamma Mia! չափազանց հաջողակ մյուզիքլը, որը բեմականացվել է աշխարհի բազմաթիվ վայրերում։ 2008 թվականին այդ մյուզիքլի հիման վրա նկարահանվել է նույնանուն դիտարժան ֆիլմը, 2018 թվականին էլ թողարկվել է Mamma Mia! Here We Go Again սիքվելը։ Հենց այդ նույն տարում հայտարարվել է, որ 35 տարվա ընդմիջումից հետո երաժշտախումբը ձայնագրել է երկու նոր երգ[18][19]։
Remove ads
Պարգևներ
- 1974 - Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող
- 1979 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Voulez-Vous ալբոմի համար
- 1981 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Super Trouper ալբոմի համար
- 1982 - Spelmannen մրցանակ
- 1993 - «Գրեմմի»-ի պատվո մրցանակ[20]
- 1999 - Rockbjörnen մրցանակ՝ որպես «դարի շվեդական երաժշտախումբ/արտիստ».
- 2005 - «Գրեմմի» մրցանակ «Տարվա լավագույն DVD» անվանակարգում՝ ABBA - The Movie-ի համար
- 2010 - մուտք ռոքնռոլի փառքի սրահ.
- 2014 - մուտք շվեդական երաժշտության փառքի սրահ
Remove ads
ABBA-ի թանգարան
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Djurgården փողոցի թիվ 68 հասցեում, Լիլյեվալչա գեղարվեստական պատկերասրահի հարևանությամբ[21] գտնվող նորակառույց հյուրանոցի շենքում 2013 թվականի մայիսի 7-ին հանդիսավորությամբ բացվել է ABBA-ի թանգարանը[22]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- 1973 — Ring Ring]'
- 1974 — Waterloo
- 1975 — ABBA
- 1976 — Arrival
- 1977 — The Album
- 1979 — Voulez-Vous
- 1980 — Super Trouper
- 1981 — The Visitors
- 2021 — Voyage
Համերգային ալբոմներ
- 1986 — ABBA
- 2014 — Live At Wembley Arena
Ժողովածուներ
- 1975 — Greatest Hits
- 1975 — The Best of ABBA
- 1976 — The Very Best Of ABBA
- 1979 — Greatest Hits Vol. 2
- 1982 — The Singles: The First Ten Years
- 1992 — ABBA Gold: Greatest Hits
- 1993 — More ABBA Gold: More ABBA Hits
- 1998 — Love Stories
- 2001 — The Definitive Collection
- 2005 — 18 Hits
- 2006 — Number Ones
- 2020 — THE STUDIO ALBUMS — Box 8LP
Համերգային շրջագայություններ
- 1973: Swedish Folkpark Tour
- 1974—1975: European Tour
- 1977: European & Australian Tour (ABBA)
- 1979—1980: ABBA: The Tour
Ծանոթագրություններ
Գրականություն
Վավերագրական ֆիլմեր
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
