Assassin’s Creed II
2009 թվականի համակարգչային խաղ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Assassin’s Creed II (ՄՀԱ։ [əˈsæsɪns ˈkɹiːd tu]), Ubisoft ընկերության կողմից թողարկված Action-adventure ժանրի համակարգչային խաղ, Assassin’s Creed խաղի շարունակությունը։ Պաշտոնական անոնսը կայացել է 2009 թվականի ապրիլի 16-ին Game Informer պարբերականում։ Գլխավոր հերոսը հանդիսանում է Դեզմոնդի նախահայրը` Էցիո Աուդիտորե դա Ֆիրենցե, Ֆլորենցիայի արիստոկրատ ընտանիքի երիտասարդ[3]։ Խաղացողը լինում է Իտալիայում, խաղի իրադարձությունները ծավալվում են վերածննդի դարաշրջանում (1476-ից 1499 թվականներին), խաղացողը հանդիպում է տվյալ ժամանակաշրջանի անվանիօ մարդկանց հետ, օրինակ` Մեդիչիների, Լեոնարդո դա Վինչիի, Նիկոլո Մաքիավելիի, իսկ խաղացողների թշնամիներ են համարվում Ռոդրիգո Բորջիան, Ֆրանչեսկո Պացցի, Սավոնարոլա Ջիրոլամոն։ Խաղացողի մոտ ավելանում են նոր կարողություններ, օրինակ` լողալու, սուզվելու, մարտի ժամանակ հակառակորդի ձեռքից զենքը խլելու և այլ կարողություններ։ Խաղը Windows օպերացիոն համակարգի համար թողարկվել է 2010 թվականի մարտի 10-ին[4]։ Չնայած վիճելի առաջին մասին, Assassin's Creed II-ը արժանացավ քննադատների 91%-ի հավանությանը, որը և խաղը դարձնում է 2009 թվականին դուրս եկած լավագույն խաղերից մեկը[5]։ Խաղը համարվում է 2009 թվականին թողարկված լավագույն խաղերից մեկը[6]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads