Blogger

From Wikipedia, the free encyclopedia

Blogger
Remove ads

Բլոգեր (Blogger), բլոգ վարելու համակարգ է, որի միջոցով ցանկացած կարելի է ստեղծել ու վարել բլոգ առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու։ Բլոգերը ստեղծվել է Pyra Labs ընկերության կողմից, որը հիմա պատկանում է Գուգլին։

Արագ փաստեր Blogger, Տեսակ ...

Բլոգերը թույլ է տալիս ընտրել, արդյոք բլոգը կգտնվի տվյալ համակարգի սերվերներում, թե ավտոմատ կերպով կփոխանցվի բլոգի տիրոջ հոստինգի վրա։

Remove ads

Պատմություն

  • Համակարգը ստեղծվել է 1999 թվականի օգոստոսի 23-ին Pyra Labs ընկերության կողմից։ Սա Բլոգինգի համար նախատեսված առաջին նախագծերից է, որը զարգացրեց համացանցային գործունեության այս տեսակը։
  • 2003 թվականի փետրվարին Գուգլը ձեռք բերեց Pyra Labs ընկերությունը և վերջինիս կողմից սահմանված լրացուցիչ հարմարավետության վճարովի ծառայությունները դարձան անվճար։
  • 2004 թվականին Գուգյը ձեռք բերեց Picassa ֆոտոհոստինգը, որի հետագա ինտեգրումը Բլոգեր համակարգ զգալիորեն հեշտացրեց օգտագործողների՝ իրենց բլոգներում, նկարներ տեղադրելու պրոցեսը։
  • 2004 թվականի մայիսի 9-ին Բլոգերը զգալիորեն վերամշակվեց և համակարգում մտցվեցին մի շարք հարմարություններ, ինչպիսիք են՝ օգտագործողին տրվեց CSS կաղապարը փոխելու թույլտվություն, բլոգի արխիվացում, մեկնաբանություններ և էլետրանային փոստի միջոցով նոր գրառոմներ կատարելու հնարավորություն։
  • 2006 թվականի օգոստոսի 14-ին պայմանավորված համակարգի նոր, փորձնական տարբերակի գործարկմամբ, բլոգերի պարունակությունները սկսեցին տեղափողվել Գուգլի սերվերների վրա։ Մտցվեցին նաև մի շարք այլ փոփոխություններ, ինչպիսիք են՝ էջերի կաղապարների drag-and-drop խմբագրումը, բլոգ մուտքը սահմանապակելու հնարավորություն, որը թույլ էր տալիս վարել անձնական բլոգերի։
  • 2006 թվականի դեկտեմբերին «փորձնական» կարգավիճակը հանվեց։
  • 2007 թվականի մայիսին պարունակության տեղափոխումը Գուգլի սերվերներին ավարտվեց։

Բլոգեր համայնք

Այն պահից սկսած, երբ օգտագործողների թույլատրվեց փոփոխել էջերի կաղապարների CSS-ները, հնարավորություն ընձեռնվեվեց ամբողջությամբ փոփոխել բլոգի արտաքին տեսքը, ավելացնել այլ նախագծողների գործիքներ, և ունենալ անհատական տեսքող բլոգ։ Բլոգի տեսքի յուրօրիանկության մասին տարատեսակ տեղեկատվություն սկսեց հայտնվել տարբեր Բլոգեր համայնքներում, որոնք նկարագրում էին տեսքի փոփոխության ու նոր հնարավորությունների ավելացման ձևերը։

Remove ads

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Blogger» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads