C-քվարկ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
c-քվարկ, հմայված քվարկ (որտեղից էլ նշանակումը՝ անգլ.՝ charm՝ հմայք), ըստ զանգվածի մեծության երրորդ քվարկը, տարրական մասնիկ։ Հմայված քվարկները հայտնաբերվել են հադրոններում՝ քվարկներից կազմված ներատոմային մասնիկներում։ Հմայված քվարկ պարունակող հադրոններից են ψ-մեզոնը, D-մեզոնը, հմայված սիգմա-բարիոնը և այլն։
Տարօրինակ քվարկի հետ միասին հմայված քվարկը պատկանում է տարրական մասնիկների երկրորդ սերնդին։ Էլեկտրական լիցքը +2⁄3 e է, զանգվածը՝ մոտ 1.29 ԳէՎ/c2[1]։ Մյուս բոլոր քվարկների նման հմայված քվարկը ½ սպինով ֆերմիոն է և մասնակցում է բոլոր չորս հիմնարար փոխազդեցություններին՝ գրավիտացիային, էլեկտրամագնիսականությանը, թույլ և ուժեղ փոխազդեցություններին։ Հմայված քվարկի հակամասնիկը հմայված հակաքվարկն է (անգլիալեզու գրականության մեջ կոչվում է նաև հակահմայված քվարկ կամ պարզապես հակահմայք), որը տարբերվում է նրանից միայն որոշ մեծությունների նշանով։
Այս չորրորդ քվարկի գոյությունը մոտ 1964 թ. կանխագուշակել են մի շարք գիտնականներ (օրինակ՝ Ջեյմս Բյորկենը և Շելդոն Գլեշոուն[4]), սակայն կանխատեսումը սովորաբար վերագրվում է Շելդոն Գլեշոուին, Իոանես Իլոպուլոսին և Լուչիանո Մայանիին 1970 թ. (ԳԻՄ-մեխանիզմ)[5]։ Հայտնաբերված առաջին հմայված մասնիկը (հմայված քվարկ պարունակող մասնիկը) փսի-մեզոնն էր, որը հայտնաբերվեց Ստանֆորդի գծային արագացուցչային կենտրոնում (SLAC), Բերթոն Ռիխտերի ղեկավարությամբ[6], մեկ ուրիշ հայտնաբերում գրանցվեց Բրուքհեյվնի ազգային լաբորատորիայում (BNL), Սամուել Թինգի ղեկավարությամբ[7]։
1974 թ. փսի-մեզոնի, հետևաբար (հմայված քվարկի) հայտնագործումը սկիզբ դրեց մի շարք կարևորագույն հայտնագործությունների, որոնք միասին հայտնի են ֆիզկայի Նոյեմբերյան հեղափոխություն անունով։
Remove ads
Հմայված քվարկ պարունակող հադրոններ
Հմայված քվարկ պարունակող հադրոններից են՝
- D-մեզոնը, պարունակում է հմայված քվարկ (կամ նրա հակամասնիկը) և վերև կամ ներքև քվարկ։
- Տարօրինակ D-մեզոնը պարունակում է հմայված քվարկ և տարօրինակ քվարկ։
- Փսի մասնիկը պարունակում է հմայված քվարկ և հմայված հակաքվարկ։
- Հմայված բարիոնները (օրինակ՝ հմայված լամբդա-պլյուս)։
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads