Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա (FIMI) (իտալ.՝ Federazione Industria Musicale Italiana), իտալական կազմակերպություն, որը վերահսկում է երաժշտության ձայնագրման հետ կապված բոլոր ոլորտները։ Հիմնվել է 1992 թվականին, Associazione Fonografici Italiani (AFI) կազմակերպության կազմաքանդումից հետո։ 2011 թվականին FIMI-ը իրենից ներկայացնում է 2500 ընկերություններ, որոնք աշխատում են շոու-բիզնեսի ոլորտում։

Արագ փաստեր Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա, Տեսակ ...

FIMI հանդիսանում է Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի և Իտալական արդյունաբերողների միության (Confindustria) անդամ։ Կազմակերպության հիմնական նպատակն է իտալական երաժշտության ձայնագրության արդյունաբերության շահերի պաշտպանությունը։

Սկսած 1995 թվականից FIMI-ը նաև հրապարակում է իտալական պաշտոնական երաժշտական ալբոմների չարթեր, իսկ 1997 թվականից նաև սինգլների պաշտոնական չարթեր։ 2008 թվականի հունվարի 1-ից CD-սինգլների վաճառքների անկման հետ կապված, կազմակերպությունը փոխեց ֆիզիկական կրիչների վաճառքների չարթը ներբեռնվող երգերի չարթի, որը հիմնված էր ինտերնետից օրինական ներբեռնումների տվյալների վրա։

2010 թվականի հուլիսին կազմակերպության նախագահը դարձավ Էնցո Մացան։

Remove ads

Չարթեր

  • FIMI Albums Chart
  • FIMI Compilations Chart
  • FIMI Singles Chart
  • FIMI DVD Chart
  • Top Digital Download

Հավաստագրում

Ալբոմներ

Մանրամասն տեղեկատվություն Հավաստագրում, մինչև 2004 դեկտեմբեր ...

Սինգլներ

Սինգլները հավաստագրվում են 1999 թվականից սկսած[6]։

Մանրամասն տեղեկատվություն Հավաստագրում, մինչև 2005 դեկտեմբեր ...

Համադրումներ

Մանրամասն տեղեկատվություն Հավաստագրում, Վաճառքներ ...

Երաժշտական DVD-ներ

Մանրամասն տեղեկատվություն Հավաստագրում, Վաճառքներ ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads