JSTOR
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
JSTOR (կրճատված Journal STORage բառակապակցությունից[4]), 1995 թվականին հիմնադրված թվային գրադարան։ Սկզբում պարունակում էր միայն ակադեմիկական ամսագրերի թվայնացված տարբերակները, այժմ այն պարունակում է նաև գրքեր և տեղեկատվության այլ աղբյուրներ[5]։ Կայքը թույլ է տալիս կատարել ամբողջական տեքստում որոնում համարյա 2,000 տարբեր ամսագրերում։ 2013 թվականի դրությամբ աշխարհի ավելին քան 8,000 հաստատություններ ավելին քան 160 երկրներում օգտագործում են JSTOR[6], հիմնականում հասանելությունը ապահովվում է բաժանորդագրությամբ, սակայն կայքում կան նաև ազատ հասանելությամբ նյութեր[7]։ JSTOR-ի եկամուտը 2015 թվականին կազմել է 86 միլիոն դոլար[8]։
JSTOR-ի նյութերը տրամադրում են ավելին քան 900 հրատարակչություններ[6]։ Անվանական տվյալների բազան պարունակում է ավելին քան 1,900 ամսագրերի անվանումներ[6], ավելին քան 50 տարբեր մասնագիտություններով։ Ամեն նյութը նշված է եզակի ամբողջական թվով, սկսած 1
-ից։
JSTOR-ը արտոնագրվում է հիմնականում ակադեմիական հաստատություններին, հասարակական գրադարաններին, հետազոտական ինստիտուտներին, թանգարաններին, և դպրոցներին։ Ավելին քան 7,000 հաստատություններ ավելին քան 150 երկրներում ունեն կայքից օգտվելու հնարավորություն[5]։ 2013 թվականի հունվարին JSTOR-ը սկսեց ծրագիր, որի միջոցով կրթական հաստատությունները կարող են տրամադրել հասանելություն նաև իրենց շրջանավարտներին[9]։ Անհատական բաժանորդագրումները նույնպես հնարավոր են[10]։
Ամեն տարի JSTOR-ը սահմանափակում է ամսագրերի դիտման մոտ 150 միլիոն չարտոնագրված փորձեր[11]։
Remove ads
Տես նաև
- Aluka
- ARTstor
- ArXiv
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads