Մինիքս

օպերացիոն համակարգ From Wikipedia, the free encyclopedia

Մինիքս
Remove ads

Մինիքս (մինի-Յունիքս), ազատ յունիքսանման միկրոմիջուկային օպերացիոն համակարգ, որն տարածվում է ԲիԷսԴի արտոնագրի ներքո։ Էնդրյու Տանենբաումը Մինիքսի առաջին տարբերակն ստեղծել է 1987 թ․-ին՝ որպես «Օպերացիոն համակարգեր։ Մշակումն ու իրականացումը» գրքում տեղ գտած օրինակ։ Սկզբնական շրջանում Մինիքսի նպատակն էր սովորեցնել ուսանողներին համակարգիչների և օպերացիոն համակարգերի կառուցվածքը։ Մինիքսի ելակոդերով օպերացիոն համակարգերն ուսումնասիրող ուսանողներից է Լինուս Տորվալդսը՝ Լինուքս օպերացիոն համակարգի ստեղծողը։ Չնայած այդ փաստին, Մինիքսի ելակոդը տարբերվում է Լինուքսի կոդից, բայց երկուսն էլ յունիքսանման օպերացիոն համակարգեր են, նույն հրամանների հավաքածույով։

Արագ փաստեր Տեսակ, Ստեղծող ...

2008 թ. նոյեմբերի 1-ին Էնդրյու Տանենբաումը Եվրոպական հետազոտական խորհրդի կողմից 2,5 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում է ստանում «Իրոք ապահով ու անվտանգ ծրագրային ապահովումների հետազոտությունների» համար։ Այդ ֆինանսավորումը օգնեց Մինիքս 3 օպերացիոն համակարգն աջակցելուն ու զարգացնելուն[5]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղում

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads