Microsoft Excel
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Microsoft Excel-ը Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից ստեղծված Microsoft Office օֆիսային ծրագրային միջոցների փաթեթի կարևորագույն ծրագրերից մեկն է և տարածվածությամբ առաջատարը Էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչ ծրագրերի շարքում։ Հասանելի է Windows և Apple Mac OS X օպերացիոն համակարգերի համար։
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Microsoft Excel-ը նախատեսված է աղյուսակային տեսքով տվյալների հետ աշխատելու համար, մասնավորապես՝
- տվյալներով տնտեսական, վիճակագրական, մաթեմատիկական և այլ հաշվարկներ անելու,
- աշխատանքային ֆորմաների /շաբլոնների/ ստեղծման,
- տվյալների հիման վրա դիագրամաներ կառուցելու,
- որոշակի կրիտերիաներով տվյալների փնտրման և տեսակավորման,
- տվյալների վերլուծության և "ինչ, եթե?" սցենարների հաշվարկների կատարման,
- տվյալների բազաների ստեղծման,
- աղյուսակների և դրանց գրաֆիկական տարբերակների տպման համար։
Microsoft Excel-ը նախատեսված է տնտեսագետների, հաշվապահների, ինժեներների, գիտաշխատողների, ինչպես նաև՝ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են թվային տվյալների մեծ զանգվածների հետ։ EXCEL անվանումն առաջացել է Executable Cells կապակցությունից, որը նշանակում է "հաշվարկվող բջիջներ", սակայն շատերն էլ պնդում են, որ ծագումը ֆրանսերեն Excellent (գերազանց) բառից է։
Remove ads
Excel-ում գրաֆիկի տեսակներ

Գրաֆիկի (Chart) նշանակությունը` թվային տվյալները ներկայացնող գրաֆիկական ձևեր։ Գրաֆիկները թույլ են տալիս ոչ միայն ավելի արտահայտիչ դարձնել թվերը և ցուցադրել տարբեր մեծությունների կամ մեծությունների փոփոխության հարաբերությունը, այլև լուծել խնդիրներ։
Առավել կարևոր հասկացություններ, որոնցից օգտվում են գրաֆիկների հետ աշխատելու սկզբունքները նկարագրելուց։ Կախված տվյալների ներկայացման գրաֆիկական ձևից` կան գրաֆիկների տարբեր տեսակներ (աղյուսակ 1)։ Excel-ը գրաֆիկ ստեղծում է որոշակի տվյալների հիման վրա։ Գրաֆիկը կախված է այն տվյալներից, ըստ որոնց կառուցված է այն, և դրանք փոփոխելուց մեխանիկորեն փոխվում է նաև գրաֆիկը։
Գրաֆիկի հիմնական տարրեր
Գրաֆիկի կառուցման համար կան բազմաթիվ տեսակներ։ Ստորև ներկայացված է դրանից մի քանիսը։
Աղյուսակ 1
Remove ads
Արտաքին հղումներ
- պաշտոնական կայք (անգլերեն)
- В. Пикуза, Экономические и финансовые расчеты в Excel (самоучитель)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Microsoft Excel» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads







