Տոշիբա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Toshiba Corporation (ճապ.՝ 株式会社東芝), խոշորագույն կազմակերպություն, որը աշխատում է էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի և բժշկական սարքավորումների դաշտում։ 2009 թվականին ընկերությունը Fortune Global 500-ում զբաղեցրել է 97-րդ հորիզոնականը։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Տոկիոյում։
Remove ads
Պատմություն
Toshiba (Tokyo Shibaura Electric Co., Ltd.) կազմակերպությունը հիմնադրվել է 1939 թվականին երկու կազմակերպությունից՝ Tanaka Engineering Works և Hakunetsu-sha & Co։ «Tanaka Engineering Works» (1875)՝ առաջին հեռախոսային սարքավորումների մատակարարը Ճապոնիայում։ Կազմակերպության հիմնադիր Խիսասիգե Տանական երիտասարդ տարիներին հայտնի էր տարբեր սարքավորումների հավաքման գործում, ինչպիսիք են՝ մեխանիկական տիկնիկը և հավերժական ժամացույցը։
«Hakunetsu-sha & Co» (1890)՝ առաջին գործարանն էր Ճապոնիայում, որ արտադրում էր էլեկտրական շիկացման լամպեր։ Դիվերսիֆիկացիայից հետո կազմակերպությունը լուծարվեց։ 1899 թվականին ընկերությունը վերանվանվեց Tokyo Denki (Tokyo Electric Co.)։
2011 թվականին ընկերությունը հայտարարում է համատեղ ձեռնարկության ստեղծման մասին Սոնի, Hitachi և Innovation Network Corporation of Japan ընկերությունների հետ։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads