V8 (JavaScript շարժիչ)
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
V8, Javascript ծրագրավորման համար նախատեսված բաց ներքին կոդով շարժիչ, որը տարածվում է BSD լիցենզիայով։ Մշակվել է Google ընկերության դանիական մասնաճյուղի կողմից։
Remove ads
V8-ի յուրահատկություններ
V8-ի մշակումը սկսվել է Դանիայի Օրխուսե քաղաքում գտնվող Google-ի մասնաճյուղի կողմից։ Ղեկավարող մշակողը դարձավ Լարս Բակը։ Հիմնական խնդիրը, որը պետք է լուծեին ծրագարվորողները այս շարժիչում՝ արագությունը և հարմարավետությունն էր[4]։ Շարժիչի առաջին լաբարատորային տարբերակը թողարկվեց 2008 թվականի հուլիսի 3-ին[5], իսկ արդեն սեպտեմբերի 2-ին պաշտոնապես թողարկվեց 0․2․5 տարբերակը[6]։
Լարս Բակը համարում է[7], որ V8-ի անկյունաքարերն են համարվում․
- JavaScript ներքին կոդի վերծանումը մեքենայական կոդի, շրջանցելով կոդ-բայթի միջանկյալ փուլերը։
- Հիշողության համակարգի արդյունավետ ղեկավարում, որը հանգեցնում է օբյեկտի արագ ընտրմանը և փոքրիկ դադրներով «աղբի» հավաքումը[8]։
- V8-ում դադարեցնում է կոդի իրագործումը «ազբի հավաքման շրջանում»
- V8-ը կարող է հստակ սահմանել, թե հիշողության, որ մասում է գտնվում օբյեկտը, որը թույլ է տալիս խուսափել տվյալների արտահոսքից։
V8 շարժիչը տարբերվում է մնացած շարժիչներից (JScript, SpiderMonkey, JavaScriptCore, Nitro), իր հզորությամբ[9][10][11][12][13]։
Remove ads
Ապրանքանիշեր, որոնք օգտագործում են V8
Բրաուզերներ
Օպերացիոն համակարգեր
- Android — Google-ի կողմից մշակված օպերացիոն համակարգ, որը օգտագործում է V8 շարժիչը սկսած Android Froyo տարբարակից։
- HP webOS — օպերացիոն համակարգ, որը մշակվել է Hewlett-Packard-ի կողմից։ V8 շարժիչը օգտագործվում է նրանում առկա բրաուզերում։
- Google Chrome OS
Remove ads
Տես նաև
- SpiderMonkey
- JavaScriptCore
- Node.js
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads