թագավոր
From Wiktionary, the free dictionary
Remove ads
Գոյական
- միապետի տիտղոսը միապետական կարգերում
- այդ տիտղոսը կրող և թագավորական իշխանությունն ունեցող անձ, որի իրավունքները հնում անսահմանափակ էին, և պաշտոնը սովորաբար ժառանգական էր, միապետ, արքա ◆ Թագավորը ե՞րբ է բարի բան մտածել շինականի համար։ Դերենիկ Դեմիրճյան
- նորափեսան հարսանիքի ժամանակ և պսակի առաջին օրերին ◆ Թագավորը (նորափեսան) Մուղնի գնաց, ես դեսն եկա։ (Պերճ Պռոշյան)
- աստված ◆ Դու ամենազոր թագավոր վերին, Պաղատում եմ քեզ, լսիր թշվառին։ Սարմեն
- այն, որ իշխում է րջապատի վրա, կամ այս կամ այն հատկությամբ գերազանցում է բոլորին, ամենամեծը՝ ամենաուժեղը ցեղի՝ տեսակի մեջ ◆ Նա (եղջերուն) դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ՝ վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Հովհաննես Թումանյան ◆ Թագավորը շուրջկա լեռների։ (Վահան Տերյան)
- թղթախաղի այն քարտը, որի վրա նկարված է թագը գլխին տղամարդու պատկեր, պապ ◆ Փոսիկի թագավորը։ ◆ Խաչի թագավորը։
- (փխբ․) մի որևէ վայրում ինքնագլուխ իշխող անձ, բացարձակ իրավունքի տեր, ինքնիշխան, ինքնակալ ◆ Նա այս շրջանի թագավորն է, ոչ ոք չի կարող նրա դեմ խոսել։
- (փխբ․) արդյունաբերական որևէ ճյուղի խոշոր մենաշնորհի տեր ◆ Սկսենք մրցել ամերիկացիների հետ, և մեկ էլ տեսար դարձանք նավթային թագավորներ։ (Շիրվանզադե)
- (փխբ․) մարդկանց իր հմայքին՝ ազդեցությանը ենթարկող կին ◆ Թագավոր բառը Սայաթ-Նովեն էնպես է գործածել, ինչպես գործ է ածում սուլթան կամ խան և կամ զալում։ Դրանք նշանակում են հզոր, իշխող, տիրող, հրամայող։ Հովհաննես Թումանյան
- կենդանիների ցեղի կամ տեսակի մեջ ամենազորեղը ◆ Արծիվը թռչունների, իսկ առյուծը կենդանիների թագավորն է։
- (շխմ․) շախմատի գլխավոր խաղաքարը՝ արքա ◆ Հակառակորդը սկսեց ճնշում գործադրել թագավորի թևում։
- (եկեղ․) ժամերգության մեջ՝ ժամագրքի երգեր, որոնք սկսվում են «Թագավոր հավիտյան» բառերով
- մարմնական և հոգեկան բարձր հատկանիշներով օժտված անձ
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads