«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ
From Wikipedia, the free encyclopedia
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2005 թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2005 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2005 թ. հուլիսի 4-ին ուժի մեջ մտած ««Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Արագ փաստեր «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ, Երկիր ...
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Տեսակ | մեդալ | ||||
Վիճակագրություն | |||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Մովսես Խորենացու մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Երախտագիտության մեդալ |
Փակել