Առաջին ալիք (Ռուսաստան)
From Wikipedia, the free encyclopedia
Առաջին ալիք (ռուս.՝ Первый Канал) (մինչ այդ՝ 1995-2002 թթ․-ին՝ Ռուսական հանրային հեռուստատեսություն (ռուս․ Общественное российское телевидение, ОРТ)), Ռուսաստանի դաշնային հեռուստաալիք, երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկն է, Ռուսաստանի ամենամեծ դիտորդների քանակությամբ (ՌԴ բնակչության 98,8 %)[2][3]։ Հեռարձակվում է Մոսկվայի Օստանկինո հեռուստակենտրոնից։ 2011 թվականին հեռուստաընկերության շահույթը կազմել է 28,9 միլիարդ ռուբլի, զուտ եկամուտը՝ 2,8 միլիարդ ռուբլի։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին ալիք (այլ կիրառումներ)
Արագ փաստեր «Առաջին ալիք» ԲԲԸ (Ռուսաստան) ռուս․ Первый канал, Երկիր ...
«Առաջին ալիք» ԲԲԸ (Ռուսաստան) ռուս․ Первый канал | |
---|---|
Երկիր | Ռուսաստան, Մոսկվա |
Հեռարձակման գոտի | Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Պատկերի ֆորմատ | 576i 16:9, 14:9 (SDTV) 1080i (HDTV) |
Հեռարձակման սկսման թվական | ապրիլի 1, 1995 (եթերի սկիզբ) |
Փոխարինվել է | Օստանկինոյի 1-ին ալիք (1991-1995) |
Նախկին անվանում | Ռուսական հանրային հեռուստատեսություն (1995-2002) |
Սեփականատեր | Ռուսաստանի Դաշնություն (75%) Ազգային Մեդիա Խումբ (25%)[1] |
🌐 | [www.1tv.ru] |
Փակել