քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Աբդուլա Արիպով (ուզբ.՝ Abdulla Nigʻmatovich Oripov, մայիսի 24, 1961, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ պետական գործիչ, 2016 թվականի դեկտեմբերի 14-ից Ուզբեկստանի Հանրապետության չորրորդ վարչապետը[1]։
Աբդուլա Արիպով | |
Կուսակցություն՝ | Uzbekistan Liberal Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 24, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուզբեկստան |
Կայք՝ | gov.uz/ru |
Պարգևներ | |
Ծնվել է 1961 թվականի մայիսի 24-ին Ուզբեկստանի ԽՍՀ մայրաքաղաք Տաշքենդում։ 1983 թվականին ավարտել է Տաշքենդի էլեկտրատեխնիկական կապի ինստիտուտը։ Որակավորմամբ էլեկտրակապի ինժեներ է։
1983 թվականից մինչև 1992 թվականը աշխատել է Տաշքենդի հեռախոսա-հեռագրային կայարանում որպես 1-ին կարգի էլեկտրոնային ինժեներ։ Այնուհետև մինչև 1993 թվականը աշխատել է Ուզբեկստանի նորաստեղծ հանրապետության կապի նախարարության գլխավոր մասնագետի պաշտոնում։ 1993-1995 թվականներին զբաղեցրել է «Ուզիմպեքսալոկա» արտաքին առևտրային ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնը։ Երկար ժամանակ աշխատել է Ուզբեկստանի Հանրապետության կապի նախարարության շինարարության և մատակարարման բաժնի պետի պաշտոնում։ 1995-1996 թվականներին աշխատել է «Տաշաֆինալալ» ՀՁ-ի գլխավոր տնօրեն։ Այնուհետև կարճ ժամանակ աշխատել է Ուզբեկստանի Հանրապետության կապի նախարարության սեփականաշնորհման և մրցակցության զարգացման բաժնի պետի պաշտոնում։ 1997 թվականին աշխատել է Ուզբեկստանի փոստի և հեռահաղորդակցության գործակալության շուկայական վերափոխումների և արժեթղթերի բաժնի պետի պաշտոնում։ 1997 թվականից մինչև 2000 թվականը աշխատել է փոստի և հեռահաղորդակցության զարգացման պետական աջակցության հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ 2000-2001 թվականներին աշխատել է Ուզբեկստանի փոստի և հեռահաղորդակցության գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում։
2001 թվականի օգոստոսի 15-ից աշխատել է Ուզբեկստանի փոստի և հեռահաղորդակցության գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում։ 2002 թվականի մայիսի 30-ին նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ՝ կապի, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների համալիրի ղեկավար։ Ուզբեկստանի կապի և տեղեկատվայնացման գործակալության գլխավոր տնօրեն։ 2005 թվականի փետրվարի 4-ից վարչապետի տեղակալ, Ուզբեկստանի կապի և տեղեկատվայնացման գործակալություն գլխավոր տնօրեն, Տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցության հարցերի համալիրի ղեկավար։ 2009 թվականի հոկտեմբերից ղեկավարում է նաև սոցիալական ոլորտը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը և պատասխանատու Է ԱՊՀ գործընկերների հետ շփումների համար։ 2012 թվականի օգոստոսի 22-ից նա հայտնվում է օպալում։ Հեռացվեց փոխվարչապետի պաշտոնից (այն ժամանակ ԶԼՄ-ները նրա պաշտոնանկությունը կապեցին ՄՏՍ-Ուզբեկստան բջջային օպերատորի՝ ռուսական ՄՏՍ ընկերության «դստեր» շուրջ ծավալված կոնֆլիկտի հետ)[2]։
2012 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի սեպտեմբեր աշխատել է Տաշքենդի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանում, որպես դոցենտ։ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից Ուզբեկստանի նախագահի նոր պաշտոնակատարը նրան նշանակում է Ուզբեկստանի Հանրապետության վարչապետի տեղակալ՝ երիտասարդական քաղաքականության, մշակույթի, տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցության հարցերով համալիրի ղեկավար[3]։
2016 թվականի դեկտեմբերի 12-ին իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարում (ուզբ.՝ O‘zLiDeP) Արիպովի թեկնածությունն առաջադրվել է վարչապետի պաշտոնում[4], քննարկվել և հաստատվել է դեկտեմբերի 14-ին Օրենսդիր պալատի և Սենատի համատեղ նիստում[5]։
Ամուսնացած է, ունի 4 աղջիկ
Արիպովը տնտեսագիտության թեկնածու է, ունի դոցենտի կոչում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.