Աբուզեթ (Ալաշկերտի գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
Աբուզեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում, Շառիան գետի ձախ ափին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբուզեթ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Աբուզեթ | ||
Երկիր | Թուրքիա | |
Այլ անվանումներ | Աբուզետ, Աբուսեթ, Աբուզետ Վերին | |
Բնակչություն | 77 մարդ (1877)[1] | |
Փոստային դասիչ | 04600 | |
|
Փակել
Գյուղը նախկինում գտնվելիս է եղել Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառում։ 1877 թվականին ուներ 77 բնակիչ՝ կիսաքոչվոր անասնապահ քրդեր։ 1877-1878 թվականին գյուղն ուներ շուրջ 70 տուն քուրդ բնակիչ։ Բնակչության զբաղվածությունը անասնապահությունն էր։
Աբուզեթում պահպանվել են հին հայկական խաչքարեր ու գերեզմանաքարեր։ Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա մնացել են միջնադարյան հայկական Աբուզեթ բերդի ավերակները։ Բերդն ունեցել է կրկնակի (ներքին և արտաքին) պարիսպներ, ընդարձակ մթերանոցներ, ջրամբարներ և այլն[2]։