Ազգաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Ազգաբանություն, էթնոլոգիա (հունարեն՝ έθνος -ազգ + լոգոս), տերմին, որով մի շարք գիտնականներ նշում էին ազգերի մշակույթի զարգացման ընդհանուր օրենքներն ուսումնասիրող գիտությունը, ի տարբերություն ազգագրության, որը, ըստ նրանց, միայն պետք է նկարագրի ազգերի կենցաղն ու սովորույթները։
Խորհրդային գիտությունը չի ընդունում նման բաժանումը, հետևաբար և՝ ազգաբանություն տերմինը։