From Wikipedia, the free encyclopedia
Ազդեցության գործոնը կամ ԱԳ (անգլերեն՝ impact factor կամ IF), գիտական և հասարակագիտական պարբերականների մեջբերումների միջին քանակի չափման ցուցանիշ է։ Հաճախ ԱԳ-ն օգտագործվում է որևէ պարբերականի հարաբերական կարևորությունը իր բնագավառում հատկանշելու համար. ավելի բարձր ազդեցության գործոնով պարբերականները ավելի ցածր ԱԳ-ով պարբերականներից ավելի կարևոր են համարվում։ Ազդեցության գործոնը հնարել է Յուջին Գարֆիլդը, Գիտական Ինֆորմացիայի Ինստիտուտի (անգլերեն՝ Institute for Scientific Information կամ ISI) հիմնադիրը, որն այժմ Թոմսոն Ռոյթերզի մաս է կազմում։ Ազդեցության գործոնները հաշվարկվում են ամեն տարի՝ այն պարբերականների համար, որոնք ինդեքսավորված են Թոմսոն Ռոյթերզի Journal Citation Reports-ում։
Ամեն տարի, որևէ պարբերականի ազդեցության գործոնը իր հոդվածների մեջբերումների միջին թիվն է՝ նախկին երկու տարվա ընթացքում[1]։ Օրինակ՝ մի պարբերականի 2003 թվականի ազդեցության գործոնը հաշվարկվում է այսպես՝
(Նկատեք որ 2003 թվականին ազդեցության գործոնները փաստորեն հրատարակվում են 2004 թվականին. ԱԳ-ները չեն կարող հաշվակվեն մինչև բոլոր 2003 թվականի հրատարակչությունները ինդեքսավորող գործակալության կողմից չստացվի։)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.