Ածխապլաստիկ
From Wikipedia, the free encyclopedia
Ածխապլաստիկ կամ կարբոն (անգլ.՝ carbon` ածխածին ) կամ կարբոնոպլաստիկ, ածխածնի մանրաթել պոլիմերային բաղադրանյութ է, որն իրենից ներկայացնում է միահյուսված ածխածնի մանրաթելեր՝ կազմակերպած պոլիմերային (օրինակ, էպօքսիդային) խեժերի մատրիցով։ Կարբոնի խտությունը կազմում է 1450 կգ / մ³-ից մինչև 2000 կգ / մ³: Կարբոնային նյութերը բնութագրվում են մեծ ամրությամբ, կոշտությամբ և թեթև քաշով, հաճախ լինում են պողպատից ամուր, բայց շատ ավելի թեթև։ Ըստ իր հատկանիշների այն գերազանցում է բարձրորակ պողպատը, օրինակ՝ քրոմ-նիկելի համաձուլվածքով պողպատը 25ХГСA (ռուսական ստանդարտ)։ Բարձր արժեքի պատճառով խնայողության դեպքում այս նյութը օգտագործվում է որպես ամրապնդող լրացում հիմնական շինանյութի մեջ։
«Կարբոն» էջը վերահղված է այստեղ։ Այլ կիրառումների համար այցելիր Կարբոն (այլ կիրառումներ)։