Աղանդեր
սովորաբար քաղցր ուտեստ, որը տրվում է ճաշի վերջում / From Wikipedia, the free encyclopedia
Աղանդեր (ֆր.՝ dessert), սեղանին մատուցվող ավարտական ուտեստ։ Նախատեսված է, որ համտեսողը ստանա հաճելի համային զգացումներ ճաշից կամ ընթրիքից հետո։ Աղանդերը հիմնականում քաղցր խորտիկ է (ո՛չ մրգերը)։
Արագ փաստեր Աղանդեր, Տեսակ ...
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | կերակուր, սննդամթերք, course? և sweet dish? |
Desserts Վիքիպահեստում |
Փակել
Աղանդերը հրամցվում է հիմնականում հատուկ աղանդերային ափսեներով։ Այն, որպես կանոն, ուտում են աղենդերային գդալներով։ Վերջիններիս չափերը տատանվում է ճաշի գդալի և թեյի գդալի միջակայքում։ Աղանդերի սեղանի բաղկացուցիչ մասերից են համարվում նաև աղանդերային դանակն ու պատառաքաղը։