Ամասիա Հայկազունի
From Wikipedia, the free encyclopedia
Ամասիա Հայկազունի (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1908, Արմավիր), Հայոց նահապետ արքա մ.թ.ա. 1940 - մ.թ.ա. 1908 թվականներին, Արամայիս Հայկազունու որդին, Արամանյակ Հայկազունու թոռը, Հայկ նահապետի ծոռը, Շարա Հայկազունու և Երաստ Հայկազունու եղբայրը, Հայկազունիների արքայական տոհմից։ Ամասիա Հայկազունի ուներ երեք որդի՝ Գեղամ Հայկազունի, Փառոխ Հայկազունի և Ցոլակ Հայկազունի։
Ամասիա Հայկազունի | |
---|---|
Հայոց նահապետ արքա | |
Իշխանություն | մ.թ.ա. 1940 – մ.թ.ա. 1908 |
Թագադրում | մ.թ.ա. 1940 |
Մահացել է՝ | մ.թ.ա. 1908 |
Վախճանի վայր | Արմավիր |
Ազգություն | Հայ |
Նախորդ | Արամայիս Հայկազունի |
Հաջորդող | Գեղամ Հայկազունի |
Տոհմ | Հայկազունիներ |
Հայր | Արամայիս Հայկազունի |
Երեխաներ | Գեղամ Հայկազունի, Փառոխ Հայկազունի, Ցոլակ Հայկազունի |
Ամասիան ժառանգում է հորից արգավանդ դաշտավայրը և Արմավիր քաղաքը։ Ունենալով իր երեք որդիներին, նա անցնում է Երասխ գետը և հարավային լեռան ստորոտին կառուցում երկու բնակավայր՝ Փառիխոտ և Ցոլակերտ, որտեղ բնակեցնում է իր երկու փոքր որդիներին` Փառոխին ու Ցոլակին։ Բարձր հարավային լեռը նրա անունով կոչվում է Մասիս։ Կյանքի մնացած տարիները անցկացնում է Արմավիրում։ Ամասիային հաջորդում է ավագ որդին՝ Գեղամ Հայկազունին։