Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգ (անգլ.`Motion Picture Association of America's film-rating system), օգտագործվում է Միացյալ նահանգներում և նրա տարածքներում՝ նշելու տվյալ ֆիլմի թեմատիկան և հարմար լինելը հանդիսատեսի որոշակի խմբերի համար։ Այս համակարգն օգտագործվում է միայն կինոնկարների գնահատման համար։ Հեռուստահաղորդումները և համակարգչային խաղերը գնահատվում են այլ համակարգերով։ Այս գործընթացը կրում է կամավորական բնույթ և չի պարտադրվում օրենքով։ Վարկանիշների համակարգը կոչված է երեխաների համար պատշաճ ֆիլմ ընտրելու հարցում ծնողներին օգնելու։