Այտուց
From Wikipedia, the free encyclopedia
Այտուց (լատին․՝ oedema), հեղուկի ավելցուկային կուտակում օրգանիզմի հյուսվածքներում և խոռոչներում։ Առավել հաճախ նկատվում է մաշկում, ենթամաշկային ճարպաբջջանքում, կրծքամզային, որովայնային խոռոչներում, սրտապարկում, ամորձապարկում և այլուր։ Այտուցային հեղուկը կազմված է ջրից և նատրիումի ու կալիումի աղերի, սպիտակուցների և արյան սպիտակ մարմնիկների որոշ քանակությունից։ Վերջիններս ավելանում են բորբոքային բնույթի այտուցի դեպքում։
Արագ փաստեր Այտուց, Տեսակ ...
Այտուց | |
---|---|
Տեսակ | կլինիկական նշան, առողջական խնդիր և ախտանիշ կամ նշան |
ՀՄԴ-9 | 782.3 |
ՀՄԴ-10 | R60.9 |
Edema Վիքիպահեստում |
Փակել