Անգիլիա
From Wikipedia, the free encyclopedia
Անգիլիա (անգլերեն՝ Anguilla) կղզի Կարիբյան ծովի արևելյան մասում, Մեծ Բրիտանիայի ինքնավար անդրծովյան տարածք[2]։ Ընկած է Պուերտո Ռիկոյից ու Վիրջինյան կղզիներից դեպի արևելք և Սեյնթ Մարտինից հյուսիս[3]։ Մայրաքաղաքը Վալլին է[4]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Անգիլիա, Տեսակ ...
Անգիլիա | |
---|---|
Տեսակ | Բրիտանական անդրծովյան տարածքներ |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Բրիտանական անդրծովյան տարածքներ |
Մակերես | 91 ± 1 կմ² |
Մասն է | Leeward Islands?, Փոքր Անտիլյան կղզիներ, Կարիբյան ավազան[1] և Հողմակողմ կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | Կարիբյան ավազան |
Փակել
Անգիլիա անվանումը կրող գլխավոր կղզու և մերձակա մի քանի կղզյակների ընդհանուր տարածքը 91 քառակուսի կիլոմետր է[5]; 2018 թվականի հուլիսի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 17.400 [4]:
Անգիլիա անվանումը, իտալերենից թարգմանած, նշանակում է օձաձուկ anguilla(այդպես են կոչել՝ կղզու ձևը, ընդհանուր տեսքը նկատի առնելով։ Այդ նույն նկատառումով հաճախ կոչում են նաև Snake Island, այսինքն՝ Օձակղզի)[6][4][6][7][8]։ Որոշ ուսումնասիրողներ կարծիք են հայտնել, որ կղզին Անգիլա է անվանակոչել Քրիստափոր Կոլումբոսը[9]։