From Wikipedia, the free encyclopedia
Ոգեպաշտություն, անիմիզմ (լատին․՝ anima - ոգի, հոգի)՝ հավատ ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբր կառավարում են մարդկանց, կենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները։ Ոգեպաշտություն է նաև այն կեղծ հայեցակետը, ըստ որի բնության բոլոր էակներն ու առարկաներն ունեն հոգի։
Ոգեպաշտության ծագման հարցը աղերսվում է կրոնի ծագման մասին ավելի ընդհանուր հարցին։ Ոգեպաշտությունը տոհմային համայնքի փուլում առաջացած երևույթ է, որի տարրերը պահպանվել են համաշխարհային բոլոր կրոններում։
Ոգեպաշտությունից պետք է տարբերել մոգությունը, որը հավատ է գերբնական ճանապարհով նյութական առարկայի վրա անմիջականորեն ազդելու մարդու հնարավորությունների նկատմամբ և Անիմատիզմը (լատին․՝ animatus - շնչավորված), որը հավատ է բնության կամ նրա մասերի անդեմ շնչավորվածության նկատմամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոգեպաշտություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 606)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.