Ինդիվիդուալիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ինդիվիդուալիզմ, անհատապաշտություն (ֆր.՝ individualisme, լատին․՝ individuum — անբաժանելի բառից) - բարոյական, քաղաքական և սոցիալական աշխարհհայացք (փիլիսոփայություն, գաղափարախոսություն), որն ընդգծում է անհատական ազատությունը, անհատի առաջնային նշանակությունը, անհատական ազատությունը սահմանադրական իրավակարգի շրջանակներում։ Ինդիվիդուալիզմն իրեն հակադրում է անհատի հասարակության և պետության կողմից ճնշվելու գաղափարին և պրակտիկային։ Ինդիվիդուալիզմը կոլեկտիվիզմի և դրա տարատեսակների հակադրությունն է։