Անձի հոգեբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Անձի հոգեբանություն, ուսումնասիրման գործում մեծ աշխատանք է կատարել Բ. Գ. Անանևը։ Անհատ հասկացությունը կենսաբանական է և օգտագործվում է որպես ինքնուրույնաբար գոյություն ունեցող ցանկացած օրգանիզմ։ Մարդկային անհատի կառուցվածքի մեջ մտնում են մարմնային, նեյրոդինամիկ, տարիքային և սեռային գծեր, օրգանական պահանջմունքները, խառնվածքը, ընդունակությունները, բնածին նախադրյալները։ Անձ կամ անձնավորություն ասելով նկատի ունենք մարդկային այն անհատին, որն ունի գիտակցություն, ինքնագիտակցություն, սոցիալական որոշակի դերեր, ակտիվ հաղորդակցման մեջ է գտնվում հասարակության անդամների, խմբերի, մշակույթի հետ, որը ունի մեծաթիվ անձնային հատկությունների համակարգ։ Անհատականությունը անձի առանձնահատուկ և անկրկնելի, անհատական գծերի միայն իրեն հատուկ ամբողջությունը։ Անհատականություն ձեռք բերելու համար անհատը օնտոգենետիկ սոցիալականացման շնորհիվ պետք է դառնա անձ։ Անհատականություն ունենալով մարդը հոգեբանորեն որոշ չափով անկրկնելի է (անհատ-անբաժան, անհատելի)։