Անն Լը Հյուիլյե
Ֆրանսիացի ֆիզիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Անն Լը Հյուիլյե (, օգոստոսի 16, 1958(1958-08-16)[1][2], Փարիզ[1][14]), ֆրանսիացի ֆիզիկոս[15], և Շվեդիայի Լունդ համալսարանի ատոմային ֆիզիկայի պրոֆեսոր։
Անն Լը Հյուիլյե ֆր.՝ Anne L'Huillier | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1958(1958-08-16)[1][2] (65 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Շվեդիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | École normale supérieure de Fontenay-aux-Roses? և Պիեր և Մարի Կյուրիի համալսարան (1986)[3] |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Լունդի համալսարան, Լունդի համալսարան[4] և Լունդի համալսարան[5] |
Ամուսին | Claes-Göran Wahlström?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն և Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
Կայք | portal.research.lu.se/en/persons/anne-lhuillier |
Anne L'Huillier Վիքիպահեստում |
Նա ղեկավարում է ատտվայրկյանական ֆիզիկայի խումբը, որն ուսումնասիրում է էլեկտրոնների շարժումները իրական ժամանակում, որն օգտագործվում է քիմիական ռեակցիաները ատոմային մակարդակում հասկանալու համար[16]։ Նրա փորձարարական և տեսական հետազոտությունները ատոքիմիայի ոլորտի սկիզբը դրեցին[17]։ 2003 թվականին նրա խումբը գերազանցեց ամենակարճ լազերային իմպուլսի համաշխարհային ռեկորդը՝ 170 ատտվայրկյան[18]։
2004 թվականին Լը Հյուիլյեն դարձել է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ[15]։ Նա ստացել է տարբեր ֆիզիկայի մրցանակներ, այդ թվում՝ Wolf Prize ֆիզիկայում 2022 թվականին[19] և Նոբելյան մրցանակ ֆիզիկայում 2023 թվականին[20]։