From Wikipedia, the free encyclopedia
Աննա Աբաշիձե (վրաց.՝ ანნა აბაშიძე, 1730 - 1749, դեկտեմբերի 7), վրացի արքայադուստր Աբաշիձե ընտանիքից, Կախեթի թագուհին որպես Հերակլ II կին, ում հետ ամուսնացել է 1745 թվականին։ Վրաստանի վերջին թագավոր Գեորգի XII մայրը։
Աննա Աբաշիձե վրաց.՝ ანნა აბაშიძე | |
---|---|
Վրաց թագուհի | |
Իշխանություն | Վրաստան |
Ծնվել է՝ | 1730 |
Մահացել է՝ | 1749 |
Ազգություն | վրացի |
Հայր | prince Zaal Abashidze?[1] |
Մայր | NN Mkheidze?[1] |
Երեխաներ | Գեորգի XII և Thamar Bagrationi of Georgia? |
Արքայադուստր Աննան ծնվել է 1730 թվականին Իմերեթի թագավորության ազնվական ընտանիքներից մեկում։ Հայրը եղել է արքայազն Զաալ Աբաշիձեն։ Ունեցել է երկու եղբայր՝ Յոհանը և Սիմոնը։ Վերջինս եղել է Մարնեուլի կառավարիչը (մոուրավի)։
1745 թվականին Աննան ամուսնացել է Հերակլ II հետ և դարձել նրա 2-րդ կինը։ Հերակլ II առաջին կինը եղել է կամ Կատևան Օրբելիանին, որից Հերակլ II բաժանվել է, կամ Կատևան Փխեիձեն, ով մահացել է վատ հիվանդությունից 1744 թվականին։ Աննայի և Հերակլի ամուսնությունը կազմակերպել է Հերակլ II մայրական մորաքույրը, արքայադուստր Անուկան, ով ամուսնացած է եղել Աբաշիձե ընտանիքի անդամներից մեկի հետ։ Հարսանիքը սկզբում նշել են Անուկայի Քվիշխեթի առանձնատանը, ապա Հերակլ II հայրական տանը՝ Թբիլիսիում։ Աննան մահացել է Թբիլիսիում, 19 տարեկան հասակում։ Թաղված է Մցխեթի Սվետիցխովելի տաճարում։ 1950 թվականին Հերակլ II ամուսնացել է 3-րդ անգամ Դարեջան Դադիանի հետ[2][3][4]։
Հերակլը և Աննան ունեցել են 3 երեխա[2][4]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.