From Wikipedia, the free encyclopedia
Աննա Ալմա-Թադեմա (1867[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - 1943[1][4][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6]), բրիտանացի նկարչուհի և սուֆրաժիստ։ Հիմնականում զբաղվել է գծանկարչությամբ և գեղանկարչությամբ` ստեղծելով բազմաթիվ դիմանկարներ, ներսույթի պատկերներ, ծաղիկներ և շինություններ։ Նրանով զբաղվել է հայրը`սըր Լոուրենս Ալմա-Թադեման։ Աննա Ալմա-Թադեման ցուցադրել է իր ստեղծագործությունները ազգային ցուցահանդեսում՝ հոր և մոր՝ Լաուրա-Թերեզա Ալմա-Թադեմայի հետ։ Աշխատանքները ցուցադրվել են ազգային ցուցահանդեսներում, այդ թվում` Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և համաշխարհային Կոլումբիական 1893 թվականի ցուցահանդեսում` Չիկագոյում։
Աննա Ալմա-Թադեմա անգլ.՝ Anna Alma-Tadema | |
---|---|
Ծնվել է | 1867[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Մահացել է | 1943[1][4][5][…] |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազդվել է | Լոուրենս Ալմա-Թադեմա |
Մասնագիտություն | նկարչուհի և սուֆրաժիստ |
Ծնողներ | հայր՝ Լոուրենս Ալմա-Թադեմա[7], մայր՝ [Marie] Pauline Gressin?[7] |
Anna Alma-Tadema Վիքիպահեստում |
Աննա Ալմա-Թադեման գերմանացի նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեմայի և նրա ֆրանսիացի կնոջ` Մարլե-Պաուլինե Գրեսին դե Բուասջիրարդի երկրորդ աղջիկն է[8][9], որն ապրել է Բրյուսելում[9]։ Նրա ավագ քույրը` Լոուրենսը, ծնվել է 1864 թվականին։ Աղջիկների մայրը մահացել է 1869 թվականին[8]։ Լոուրենսն իր աղջիկների հետ տեղափոխվել է Անգլիա[9] և 1871 թվականին երկրորդ անգամ ամուսնացել Լաուրա Էփսի հետ, երբ Աննան չորս տարեկան էր[8]։
Աննա Ալմա-Թադեման մեծացել է Լոնդոնում` ապրելով իր ընտանիքի հետ։ Լոուրենսը կրթվել է տանը[8]։ Աննա Ալմա-Թադեման երկու անգամ հայտնվել է հոր կտավներում. 1873 թվականին քրոջ հետ՝ «Սա մեր անկյունն է» նկարում, իսկ 1883 թվականին հայրը ստեղծել է նրա դիմանկարը։
Աննայի մայրը, հայրը և խորթ մայրը եղել են նկարիչներ, և, որպես այդպիսին, նա հասունացել է արվեստի միջավայրում[10]։ Լոուրենսը ոգեշնչվել է անտիկ խոսքով և ձեռք բերել այն ոճը, որն ուներ ինքը և Աննան, նաև այլ նկարիչներ։ Երբ նա մահանում է, նրա ստեղծագործությունների ժողովրդայնությունը պահպանվում է վեց տասնամյակ[11]։
Ալմա-Թադեման բնութագրվել է կենսագրագետ Հելեն Զիմերենի կողմից որպես նուրբ և զարմանալի արվեստագետ, որը ժառանգել է հոր հզորությունը և իր ստեղծագործություններում պատկերված մանրամասների համար պարտական է հորը[12][13][14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.