Անրակ
From Wikipedia, the free encyclopedia
Անրակ, ուսագոտու զույգ ոսկրեր, որոնք վերին վերջույթը միացնում են իրանի կմախքին։ Անրակը մի ծայրով հոդավորվում է կրծոսկրի, մյուսով՝ թիակի հետ։ Պարանոցի, ուսի և կրծքի մկանները կպած են անրակին։ Նրա տակից են անցնում դեպի թևը գնացող նյարդերը և անոթները։ Անրակը կոտրվելիս ուսային հոդը սեղմվում է կրծքի վանդակին և վերին վերջույթի շարժումները դառնում են խիստ սահմանափակ։