Անրի Վեռնոյ
ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ / From Wikipedia, the free encyclopedia
Անրի Վեռնոյ[2] (ֆր.՝ Henri Verneuil, իրական անունը՝ Աշոտ Հակոբի Մալաքյան, հոկտեմբերի 15, 1920(1920-10-15)[3][4][5][…], Թեքիրդաղ, Օսմանյան կայսրություն - հունվարի 11, 2002(2002-01-11)[3][4][5][…], Բանյոլե), ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր[6]։
Անրի Վեռնոյ Henri Verneuil | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | 15 հոկտեմբերի, 1920 | ||||||||||||||||||
Ծննդավայր | Ռոդոսթո, Օսմանյան կայսրություն | ||||||||||||||||||
Մահացել է | 11 հունվարի, 2002 | ||||||||||||||||||
Մահվան վայր | Բագնոլետ, Սեն-Սեն-Դենի | ||||||||||||||||||
Կրթություն | Արվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց | ||||||||||||||||||
Քաղաքացիություն | Ֆրանսիա | ||||||||||||||||||
Գործունեության տարիներ | 1940-ից 2000 ականեր | ||||||||||||||||||
Ազգություն | Հայ | ||||||||||||||||||
Մասնագիտացում | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ | ||||||||||||||||||
Ամուսին | Ֆրանսուազա Բոննո | ||||||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||||||
IMDb | ID 0894577 | ||||||||||||||||||
Անրի Վեռնոյ՝ Վիքիպահեստ | |||||||||||||||||||
|
1948 թվականին Վեռնոյը նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Հայաստանում Վեռնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց 588» ինքնակենսագրական ֆիլմերով[7], այն պատմում է հայոց ցեղասպանությունից հետո Մարսել տեղափոխված Հակոբ Մալաքյանի (Վեռնո հայրիկի) ընտանիքի պատմությունը։ Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։
Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարհային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։