Աշխարհի հիշողություն
From Wikipedia, the free encyclopedia
«Աշխարհի հիշողություն» (անգլ.՝ Memory of the World), Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ծրագիր, որի նպատակն է համաշխարհային փաստագրական ժառանգության պահպանումը։ Մեկնարկել է 1992 թվականին։ Ծրագրի առաքելությունն է.
- Հեշտացնել համաշխարհային փաստագրական ժառանգության պահպանումը առավել պատշաճ տեխնիկական մեթոդներով։
- Ապահովել համաշխարհային փաստագրական ժառանգության համընդհանուր մատչելիությունը։
- Բարձրացնել փաստագրական ժառանգության առկայության և նշանակության վերաբերյալ համընդհանուր իրազեկվածությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծրագրի շրջանակներում 1997 թվականից` 2 տարին մեկ, կատարվում է համաշխարհային փաստագրական ժառանգության միջազգային ցուցակագրում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» Միջազգային ցուցակը (անգլ.՝ Memory of the World Register) կազմվում է Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա և հաստատվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ։ Այն ընդգրկում է համաշխարհային բացառիկ արժեք և միջազգային նշանակություն ունեցող փաստագրական ու վավերագրական հարուստ ժառանգություն՝ ձեռագրեր, փաստաթղթեր, գրադարանային հավաքածուներ, արխիվներ, տեսա-հնչյունային նյութեր և այլն։ Միջազգային ցուցակում 2013 թվականի դրությամբ առկա են տարբեր երկրների շուրջ 200 նյութեր։