Աշխարհիկ պետություն
From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհիկ պետություն, (անգլ.՝ secular state) պետության բնութագրիչ, ըստ որի եկեղեցին անջատված է պետությունից, իսկ դպրոցը եկեղեցուց։ Պետությունը և եկեղեցին չեն կարող միջամտել մեկը մյուսի գործունեությանը, իսկ պետությունը պարտավոր է բոլոր կրոնական ուսմունքների և կրոնական կազմակերպությունների համար ապահովել հավասար պայմաններ։ Բազմաթիվ սահմանադրություններում ամրագրված է պետության աշխարհի- կությանը կամ պետության անջատված լինելը եկեղեցուց (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, միջինասիական հանրապետություններ. Ադրբեջան, Ալբանիա և այլն)։
Չնայած պետության եկեղեցուց անջատման գործընթացի ավելի քան երկու հարյուրամյա պատմությանը, այնուամենայնիվ բազմաթիվ պետություններում, այդ թվում ժողովրդավար, սահմանադրորեն ամրագրված է պետական կամ պաշտոնական Եկեղեցու ինստիտուտը