Աշուշա բդեշխ
Գուգարքի բդեշխ / From Wikipedia, the free encyclopedia
Աշուշա Բ (ծննդյան թվականն անհայտ - 470, 5-րդ դար), Գուգարաց բդեշխ (455 - 470 թվականներ), Տաշիրի իշխան, Միհրանյանների իշխանական տոհմից։ Աշուշան Գուգարաց բդեշխ Բակուր Ա-ի որդին է, Անուշվռամ Արծրունու ամուսինը և Վազգեն բդեշխի ու Ջոջիկի հայրը։
Աշուշա Բ | |||
| |||
---|---|---|---|
5-րդ դար | |||
| |||
Մասնագիտություն՝ | ազնվական | ||
Ազգություն | Հայ | ||
Դավանանք | Քրիստոնեություն | ||
Ծննդյան օր | անհայտ[1] | ||
Ծննդավայր | Տաշիր, Գուգարք | ||
Վախճանի օր | 470(0470) | ||
Դինաստիա | Միհրանյաններ | ||
Հայր | Բակուր Ա | ||
Ամուսին | Անուշվռամ Արծրունի | ||
Զավակներ | Վազգեն[2][3] և Ջոջիկ Միհրանյան |
Աշուշա բդեշխը հրավիրել է Մեսրոպ Մաշտոցին իր իշխանությունը (Տաշիր)՝ լուսավորությունը տարածելու համար։ Նա եղել է այն նախարարների մեջ, որոնք 450 թվականին Հազկերտ Բ-ի հրամանով կանչվել էին Տիզբոն։ Մահապատժի սպառնալիքի տակ բոլոր նախարարները առերես ուրացել են իրենց հավատքը։ Հազկերտ Բ-ն, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգերի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ։ Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով։ Վարդանանց պատերազմից հետո 455 թվականին, Աշուշան խնդրեց Հազկերտ Բ-ին և ազատեց Վահան, Վասակ և Արտաշես Մամիկոնյաններին, որոնք պատանդ էին Պարսից արքունիքում և որոնց իր հետ տանելով, պահում է իր մոտ[4]։
Աշուշա բդեշխից մնացել է իր կնիքը՝ այս հունարեն արձանագրությամբ. «Ασουσας πιτιαξης Ιβιρων Καρχηδων?»[5]: