Ապարանք
բնակելի քարե շենք / From Wikipedia, the free encyclopedia
Ապարանք կամ ամարաթ, բնակության համար նախատեսված շինություն։ Ապարանքի մեջ մտնում է բնակարանային համալիրի ամբողջական կազմը՝ բաղկացած կոմունալ, տնտեսական և բնակելի առանձնամասերից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարանք (այլ կիրառումներ)
Հնում «ապարանք» բառի տակ հասկացվել, են դղյակի կամ պալատի բնակելի հատվածները, շինություն առհասարակ և նույնիսկ բնակատեղի (ապարանք բառից է առաջացել ներկայիս Ապարան շրջկենտրոնի անունը)։ Հայ ճարտարապետության մեջ հայտնի են Բագրատունյաց ապարանք Անիում, կաթողիկոսական ապարանքները Դվինում և Զվարթնոցում, իշխանական ապարանք Արուճում, Արծրունիների ապարանք Աղթամարում։