Աջափնյակ (վարչական շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
Աջափնյակ, Երևանի հյուսիսարևմտյան վարչական շրջաններից մեկը, գտնվում է Հրազդանի արևմտյան՝ աջ ափին (որտեղից էլ Աջափնյակ, այսինքն՝ աջ ափին գտնվող, անվանումը)։ Ըստ 2018 թվականի պաշտոնական հաշվարկների` թաղամասի բնակչությունը կազմում է 109.800[1] մարդ (Երևանի վարչական շրջանների բնակչությամբ 7-րդ տեղը)։ Տարածքը՝ 2582 հեկտար[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աջափնյակ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Աջափնյակ, Երկիր ...
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Երևանի վարչական բաժանում |
Մտնում է | Երևան |
Վարչական շրջանի ղեկավար | Կամսար Բաբինյան |
Բնակչություն | 109 800 (2018) |
Տարածք | 25կմ² (11․21 %) |
yerevan.am/en/districts/achapnyak/ | |
Փակել
Սահմանակցում է արևելքից Արաբկիրի, հյուսիս-արևելքից՝ Դավթաշենի, հարավ-արևելքից՝ Կենտրոնի և հարավից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հետ։ Աջափնյակը ընդհանուր սահմաններ ունի նաև Արմավիրի և Արագածոտնի հետ արևմուտքում և հյուսիսիում Կոտայքի հետ։