From Wikipedia, the free encyclopedia
Առանձնյակ (անհատ), կյանքի դրսևորման անբաժանելի միավորը։ Առանձնյակի ամենաէական հատկանիշը նրա բաղկացուցիչ մասերի խիստ փոխկապվածությունն է։ Առանց «անհատականության» կորստի հնարավոր չէ առանձնյակը բաժանել մասերի։ «Առանձնյակ» հասկացությունն ամբողջությամբ կիրառելի է միայն բարձրակարգ ոչ գաղութային օրգանիզմների նկատմամբ։
Գաղութային, վեգետատիվ բազմացող և համակեցության օրգանիզմների համար «առանձնյակ» հասկացությունը հարաբերական է։ էվոլյուցիոն տեսակետից առանձնյակը ձևաբանաֆիզիոլոգիական միավոր է՝ առաջացած 1 զիգոտից կամ գամետից, 1 սպորից կամ բողբոջից (վեգետատիվ բազմացման ժամանակ)՝ անհատականորեն ենթակա լինելով տարրական էվոլյուցիոն գործոնների ազդեցությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.