Ասորեստան
From Wikipedia, the free encyclopedia
Ասորեստան նաև անվանում են Ասորական կայսրություն, եղել է Սեմական լեզվով խոսող գլխավոր միջագետքյան թագավորությունը և կայսրությունը Հին Մերձավոր Արևելքում և Լևանտում։ Այն որպես պետություն ստեղծվել է մ.թ.ա. մոտ 25-րդ դարում Աշուր քաղաք պետությունից[1] և գոյատևել է մինչև կործանումը մ.թ.ա. 612 թվականից մ.թ.ա. 609 թվականները ընկած ժամանակահատվածում[2][3]։ Մ.թ.ա. յոթերորդ դարի վերջից մինչև մ.թ. յոթերորդ դարերի սկիզբը այն եղել է որպես աշխարհաքաղաքական միավոր, որի մեծ մասը եղել է օտարերկրյա տերությունների տիրապետության տակ, չնայած մեծ թվով Նեո-ասորական պետություններ հզորացան տարբեր ժամանակներում, օրինակ՝ Պարթևական և Սասանյան կայսրություններ, որոնց ժամանակ Ասորեստանը դարձավ Արևելյան եկեղեցու բնօրրանը[4]։
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Նինվե Աշշուր | |||
Լեզու | Աքքադերեն, Ասորերեն | |||
Ազգություն | Ասորեստանցիներ, Խուրիներ | |||
Կրոն | Բազմաստվածություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն |
Կենտրոնացած լինելով Բարձր Միջագետքի Տիգրիսի ավազանում (ժամանակակից հյուսիսային Իրաք, հյուսիսարևելյան Սիրիա, հարավարևելյան Թուրքիա և հյուսիսարևմտյան Իրան)՝ Ասորեստանը դարձավ իր ժամանակների ամենահզոր կայսրություններից մեկը։ Զբաղեցնելով մեծ Միջագետքի մեծ մասը, այսպես կոչված «քաղաքակրթության բնօրրանը», որը ներառում էր Շումերը, Աքքադը և Բաբելոնը՝ Ասորեստանը ունեցավ մեծ տեխնիկական, գիտական և մշակութային ձեռքբերումներ։ Իր հզորության գագաթնակետին այն ձգվում էր Կիպրոսից Արևելյան Միջագետքով Իրան և ներկայիս Հայաստանից ու Ադրբեջանից Արաբական թերակղզի, Եգիպտոս և արևելյան Լիվիա[5]։
Ասորեստանի անվանումը գալիս է մայրաքաղաք Աշուրից, որը մ.թ.ա. 2600 թվականին եղել է Միջագետքի բազմաթիվ աքքադերեն խոսող քաղաք-պետություններից մեկը։ Մ.թ.ա. 24-րդ դարի վերջին Սարգոնը միավորեց Միջագետքի բոլոր աքքադերեն և շումերերեն խոսող ժողովուրդներին Աքքադական կայսրության ներքով, որը գոյատևեց մ.թ.ա., 2334 թվականից մինչև մ.թ.ա. 2154 թվականը[6]։ Ասորական կայսրության անկումից հետո Ասորեստան աշխարհաքաղաքական տարածաշրջանը դարձավ այլ կայսրությունների մաս։
Ասորեստան տարածաշրջանը տարբեր ժամանակներում եղել է Մարրական, Աքեմենյան, Մակեդենական, Սելևկյանների, պարթևական, Հռոմեական և Սասանյան կայսրությունների մաս։ Արաբական արշավանքները վերջ դրեցին Ասորեստանին որպես առանձին միավորի և ասորիները հիմնականում դարձան էթնիկ, մշակութային և կրոնական փոքրամասնություն տարածաշրջանում՝ համարվելով տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդ[7][8]։