Ատամնավոր փոխանցում
From Wikipedia, the free encyclopedia
Ատամնավոր փոխանցում, ատամնանիվների միջոցով շարժումը փոխանցող մեխանիզմ։ Ծառայում է պտույտը մեկ լիսեռից մյուսին անկյունային արագությունների տված հարաբերությամբ փոխանցելու, ինչպես նաև պտտակաևը համընթաց շարժման (կամ հակառակը) փոխակերպելու համար, եթե կառչման մեջ մտնող տարրերից մեկը ատամնաձող է։
Հաջորդաբար կառչման մեջ մտնող զույգ ատամնանիվների թվին համապատասխան լինում են մեկ, երկու, երեք և ավելի աստիճանավոր ատամնավոր փոխանցումներ։