Ատլանտիկ դիվիզիոն (NHL)
From Wikipedia, the free encyclopedia
Ատլանտիկ դիվիզիոն (անգլ.` Atlantic Division), Հոկեյի ազգային լիգայի (NHL), արևելյան կոնֆերենցիայի երկու դիվիզիոններից մեկը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատլանտիկ դիվիզիոն (այլ կիրառումներ)
Օրիգինալ Ատլանտիկ դիվիզիոնն ստեղծվել է 1993 թվականին՝ փոխարինելով Պատրիկյան դիվիզիոնին։ 2013 թվականին՝ լիգայում կատարված վերադասավորությունների արդյունքում օրիգինալ Ատլանտիկ դիվիզիոնի թիմերը մտնում են նորաստեղծ Մայրաքաղաքային դիվիզիոնի կազմի մեջ և ստեղծվում է նոր Ատլանտիկ դիվիզիոն, որի կազմում մտնում են նոր թիմեր, որոնց մեծ մասը նախկինում ներկայացնում էր լուծարված Հյուսիսարևելյան դիվիզիոնը, ինչպես նաև «Ֆլորիդա Պանտերզ» և «Տամպա Բեյ Լայթնինգ» ակումբները՝ այժմ նույնպես լուծարված Հարավարևելյան դիվիզիոնից, և «Դետրոյթ Ռեդ Ուինգսը», որը տեղափոխվում է Արևմտյան կոնֆերենվցիայի Կենտրոնական դիվիզիոնից։