Արա (անձնանուն)
արական անձնանուն / From Wikipedia, the free encyclopedia
Արա, հայկական արական անձնանուն։ Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին։ Ծագել է գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստծո անունից, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ[2]։ Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է աքքադա-շումերական լեզուներից և նմանեցնում է խեթական Ara բույսերի աստվածությանը։ Թարգմանաբար նշանակում է անտառ, արտ[3]։ Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն)։ Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների)։ Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել, իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին։ Այժմ Արա անձնանունը լայն տարածում ունի։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա (այլ կիրառումներ)
Արա Արա | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Նշանակություն | անտառ, արտ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Արա» սկսվող էջեր |
Ara (given name) Վիքիպահեստում |