Արգելոց
From Wikipedia, the free encyclopedia
Արգելոց (արգելանոց), բնության կամ ջրային տարածքների հատուկ պահպանման տեղամասեր, որոնք ունեն գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։
Արգելոցում իրականացվում են բնական էկոհամակարգերի, բնական լանդշաֆտների, կենսաբանական բազմազանության գիտական ուսումնասիրություններ, պահպանություն, հաշվառում, գույքագրում, մոնիտորինգ և զբոսաշրջության նպատակով դրանց օգտագործում։ Արգելոցը ենթակա չէ տնտեսական օգտագործման։