![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9d/Flag_of_Arizona.svg/langhy-640px-Flag_of_Arizona.svg.png&w=640&q=50)
Արիզոնայի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Արիզոնայի դրոշը (անգլ.՝ Flag of Arizona), ամերիկյան Արիզոնա նահանգի խորհրդանիշերից մեկը։
Արիզոնա նահանգի դրոշը | |
---|---|
![]() | |
Տեսակ | երկրի շրջանի դրոշ |
Իրավասության տարածք | Արիզոնա |
Նշան | 🏴 |
Հարաբերություն | 2:3 |
Ընդունված է | 27 փետրվարի 1917 թվական Չարլզ Վ․ Հարիս |
Գույներ | կապույտ, copper?, դեղին և կարմիր |
Պատկերված է | հնգաթև աստղ |
Արիզոնա նահանգի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյուն վահանակ բաժանված երկու հավասար մասերի։ Վերևի հատվածը կազմված է կարմիր և ոսկեգույն 13 շողերից (Կոնկիստադորների և Իսպանիայի դրոշի գույները), ներկայացնելով Արիզոնայի 13 նախնական շրջանները (ներկայումս դրանք 15-ն են), ինչպես նաև խորհրդանշում է Արիզոնայի գեղատեսիլ մայրամուտը։ Դրոշի ներքևի հատվածը կապույտ գույնի է և խորհրդանշում է ազատություն։ Դրոշի կենտրոնում պատկերված է պղնձի գույն ունեցող աստղ, որը խորհրդանշում է Արիզոնայի պղնձաձուլային արտադրությունը։
1910 թվականին գնդապետ Արիզոնայի ազգային գվարդիայի ղեկավար Չարլզ Վ․ Հարիսը ստեղծել է դրոշ Արիզոնայի հրաձիգների խմբի համար, ովքեր ելույթ էին ունենում ազգային մրցույթների ժամանակ։ Մինչ այդ Արիզոնայի խումբը եղել է միակ խումբը, որը չուներ իր դրոշը։
Այդ դրոշը հաստատվել է որպես Արիզոնայի նահանգի պաշտոնական դրոշը 1917 թվականի փետրվարի 27-ին, նահանգի երրորդ հասարակական ժողովի ժամանակ։ Օրինագիծը ընդունվել է առանց կառավարիչ Թոմաս Քեմփբելի ստորագրության։ Անձամբ կառավարիչը պաշտոնապես հայտարարել է իր չեզոքության պատճառը այդ հարցում։
2001 թվականին Հյուսիսամերիկյան Վեկսիլոգիական ասոցացիայի կողմից անցկացված հարցման ժամանակ Արիզոնայի դրոշը անվանվել է «Մայրցամաքի 10 լավագույն դրոշներից մեկը»՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը 72 հյուսիսամերիկյան դրոշների շարքում։