Արմատականություն
From Wikipedia, the free encyclopedia
Արմատականություն ( լատին․՝ radix - արմատ) , քաղաքականության մեջ վճռական գործողությունների և մեթոդների ձգտում, ընդդիմադիր ուղղություն։ Կուսակցության կամ անհատի դիրքորոշում,որը ենթադրում է գոյություն ունեցող սոցիալական, քաղաքական, մշակութային կարգերի հերքում և արմատական փոփոխման ձգտում։
Արմատականություն տերմինը սովորաբար օգտագործում են քաղաքական կուսակցությունների, խորհրդարանական խմբավորումների, քաղաքական շարժումների գործունեությունը բնութագրելու համար։ Տարբերում են 3 տեսակի արմատականություն՝
- աջ
- ձախ
- հեղափոխական։