Արյունահոսական նախատրամադրվածություն
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Արյունահոսական նախատրամադրվածություն, (հեմոռագիկ դիաթեզ), հիվանդությունների խումբ, որը բնորոշվում է բարձր արյունահոսելիությամբ՝ մաշկի վրա, հոդերի խոռոչներում արյունազեղումների առաջացմամբ, արյունահոսությամբ (քթից, լնդերից, արգանդից, երիկամներից) և երկարատև արյունահոսությամբ՝ չնչին կտրած վերքից, ատամի հեռացումից և այլն։ Արյունազեղումներն ու արյունահոսությունն առաջանում են արյան մակարդելիության խանգարման և արյան անոթների պատերի թափանցելիության բարձրացման հետևանքով։
Արագ փաստեր Արյունահոսական նախատրամադրվածություն, Տեսակ ...
Արյունահոսական նախատրամադրվածություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
Փակել