Արտակարգ դրություն
From Wikipedia, the free encyclopedia
Արտակարգ դրություն, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ, որը սահմանվում է պետության ամբողջ տարածքում կամ առանձին հատվածներում ներքին և արտաքին վտանգներից պաշտպանվելու, ինչպես նաև երկրի սահմանադրական ու հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Արտակարգ դրության ռեժիմն ենթադրում է քաղաքացիների, իրավաբանական անձանց ազատությունների և իրավունքների սահմանափակում, ինչպես նաև նրանց համար լրացուցիչ պարտականությունների սահմանում։