From Wikipedia, the free encyclopedia
Արտեմ Միքայելի Թորոսյան (ռուս.՝ Артём Миха́йлович Тара́сов) (հուլիսի 4, 1950, Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2017, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական պետական և քաղաքական հայազգի գործիչ, մեկենաս, գործարար, գիտնական, դերասան, Ռուսաստանի գերագույն խորհրդի (1990), Պետական դումայի (1993 — 1996) պատգամավոր[2], Ռուսաստանի նախագահի թեկնածու (1996)[3]։
Արտյոմ Միխայլովիչ Տարասով ռուս.՝ Артём Михайлович Тарасов | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1950 |
Ծննդավայր | ԽՍՀՄ, Մոսկվա |
Մահացել է | հուլիսի 22, 2017 (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան Հունաստան |
Կրթություն | Մոսկվայի լեռնային ինստիտուտ,Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն բիզնես դպրոց |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գործարար, Պետական Դումայի անդամ և ձեռնարկատեր |
Աշխատանք | Քաղաքական գործիչ, գործարար, գիտնական, դերասան |
Աշխատավայր | Ռուսաստանի գերագույն խորհրդի (1990), Պետական դումայի (1993 — 1996) պատգամավոր, Ռուսաստանի նախագահի թեկնածու (1996), Մոսկվայի իննովացիայի ինստիտուտի տնօրեն, «Պատմամշակութային արժեքների փրկություն» բարեգործական հիմնադրամի նախագահ |
Զբաղեցրած պաշտոններ | Պետական Դումայի անդամ |
Կուսակցություն | Յաբլոկո, ԽՄԿԿ և Russian Ecological Party "The Greens"? |
Անդամություն | 1st State Duma of the Russian Federation? |
Երեխաներ | Ֆիլիպպ (1989)[1] |
Կայք | artem-tarasov.ru |
Artyom Tarasov Վիքիպահեստում |
Արտյոմ Տարասովը ծնվել է 1950 թվականին Մոսկվայում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտը (այժմ՝ Մոսկվայի Պետական լեռնային համալսարան)։ Մասնակցել է ինստիտուտի ՈՒՀԱ թիմի խաղերին։ Տեխնիկական գիտությունների թեկնածու և վաստակավոր գյուտարար է[4][5]։ 1987 թվականին գիտահետազոտական ինստիտուտում աշխատել է բաժնի վարիչ[6]:Երկու տարի աշխատել է Մոսկվայի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում։ 1987 թվականին գործընկերոջ հետ հիմնում են կոոպերատիվների ցանց։ Տարասովը վերակառուցման տարիներին օրինական ճանապարհով միլիոնատեր դարձած առաջին խորհրդային գործարարն էր։ Այդ նույն տարիներին նա Խորհրդային Միության Կոոպերատորների միության առաջին փոխնախագահն էր։ Տարբեր տարիների եղել է մոտ երեսուն մանր ու խոշոր ձեռնարկությունների սեփականատեր, հիմնադիր և բաժնետեր։ Նա ժամանակին հիմնադրել և ղեկավարել է FIDE Commerce բաց բաժնետիրական ընկերությունը[7]։ 1992 թվականին ավարտել է ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն բիզնես դպրոցը[8]։
1989 թվականին, վերակառուցման տարիներին սկսեց խոշոր կոոպերատիվների փակման գործընթացը։ Մի քանի ամիս ստուգումներ եղան նաև Տարասովի ղեկավարած կոոպերատիվներում։ Վախենալով հետագա գործընթացից Տարասովը սկսեց հոդվածներ գրել և ելույթներ ունենալ ուղիղ եթերում[9][10]։ Այդ հոդվածներն ու ելույթները որոշ չափով փրկում են Տարասովին։ Սակայն Տարասովի դեմ դուրս եկան Նիկոլայ Ռիժկովն ու ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գեներալ Վլադիմիր Կրյուչկովը[11], ինչպես նաև Միխայիլ Գորբաչով։ Տարասովին այդ ժամանակ սկսեցին սատարել ԱԱԾ-ի ղեկավար Վիկտոր Չեբրիկովը, Կենտկեմի քարտուղար Եգոր Լիգաչովը, Կոմկուսի բարեփոխումների առաջնորդ Ալեքսանդր Յակովլևը[12][13]։ Կոմկուսի այդ պառակտումը երկընտրանքի մեջ էր գցել Միխայիլ Գորբաչովին։Արտյոմ Տարասովը գիտակցում է, որ իրեն կարող են դատարարտել, դիմում է վճռաբեկ դատարան և շահում ԽՍՀՄ ֆինանսների նախարարության դեմ դատը։ 1990 թվականին նա Բորիս Ելցինի թիմից ընտրվում է ժողովրդական պատգամավոր[14]։ Այդ ժամանակ նա Գերագույն խորհրդի միակ խոշոր ձեռնակատերն էր։ Տարասովի և Գորբաչովի հարաբերությունները ավելի են լարվում, երբ Տարասովը բարձրաձայնում է, որ Գորբաչովը պատրաստվում է Կուրիլյան կղզիները վերադարձնել Ճապոնիայի կառավարությանը՝ 2 միլիարդ վարկի դիմաց[15]։ Այս անգամ Տարասովի դեմ դատական հայտ ներկայացրեցին ԽՍՀՄ նախագահի անունը վարկաբեկելու համար։ Գերագույն խորհրդը Տարասովին զրկեց անձեռմխելությունից, սակայն այս անգամ նրան սատար կանգնեց Բորիս Ելցինինը։ Տեսնելով, որ Բորիս Ելցինինը Տարասովի կողքին է, նրանք վարձեցին մարդասպան՝ Տարասովին վերացնելու համար։ Վարձու մարդասպանի անունը Իսաև էր, որին ազատ էին արձակել բանտից հատուկ այդ նպատակի համար և վճարել 12․000 ռուբլի[16][17]։ Պատվիրատուն ՆԳ նախարար Բորիս Պուգոն էր[18]։ Իմանալով այդ մասին Տարասովը փախչում է Անգլիա։ Որոշ ժամանակ անց վերադառնում է և 1993 թվականին ընտրվում Պետական Դումայի պատգամավոր։ 1996 թվականին նախագահական ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը։ Նրա դեմ նոր քրեական գործ հարուցելու, նոր տարաձայնությունների պատճառով ստիպված երկրորդ անգամ է փախչում Անգլիա։ 2000 թվականին վերադառնում է, մասնակցում Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին և պարտվում՝ հավաքելով ընդամենը 63 718 ձայն[19]։ 2003 թվականին մասնակցում է Կրասնոդարի մարզի նահանգապետի ընտրություններին և նորից պարտվում։ Դրանից հետո նա թողնում է քաղաքականությունը։
Քաղաքականությունից հետո Տարասովը սկսել է զբաղվել գիտական գործունեությամբ։ Նա Մոսկվայում ստեղծել է իննովացիայի ինստիտուտ, որի տնօրենը հենց ինքն է։ Ինստիտուտը նախագծեր է իրականացնում նանոտեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների և բժշկության ասպարեզներում[20][21][22]։ Նա զբաղվում է նաև մշակութային գործունեությաբ։ «Պատմամշակութային արժեքների փրկություն» կոչվող բարեգործական հիմնադրամի նախագահն է[23][24][25]։ Մահացել է թոքաբորբից, 2017 թվականի հուլիսի 22-ին[26][27][28]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.