Արցախյան դրամ
From Wikipedia, the free encyclopedia
Արցախյան դրամը Արցախի ազգային արժույթն է։ Արցախյան դրամը Հայաստանում ևս ծառայում է, որպես վճարման միջոց։
- Այս հոդվածը Արցախի ազգային արժույթի մասին է։ Չշփոթե՛լ Հայկական դրամի հետ։
Արագ փաստեր Արցախյան դրամ ...
Արցախյան դրամ | |||
---|---|---|---|
| |||
ISO 4217 կոդ | դրամ | ||
Երկիր | Արցախ | ||
Կազմված է | 100 լումայից | ||
Մետաղադրամներ | 50 լումա, 1, 5 դրամ | ||
Թղթադրամներ | 2, 10 դրամ | ||
Կենտրոնական բանկ | ԼՂՀ ֆինանսների նախարարություն | ||
Վեբ-կայք | minfin-nkr.am | ||
Փոխանակման կուրս (2017-05-28[1][2][3] դրությամբ) | |||
1 USD | = 481.77 դրամ | ||
1 EUR | = 540.26 դրամ | ||
1 GBP | = 619.89 դրամ | ||
1 RUB | = 8.50 դրամ |
Փակել
Արցախյան մեկ դրամը հավասարազոր է հարյուր լումայի և հայկական մեկ դրամի։ Արցախի Հանրապետության առանձին դրամը ներկայումս կիրառության մեջ չէ և չի օգտագործվում առևտրա-արդյունաբերական նկատառումներով։
Արցախյան դրամը հիմնականում օգտագործվում է, որպես դեկորատիվ տարր կամ դրամական հավաքածուների զարդ։ Արցախի Հանրապետության դրամական միջոցը նույն հայկական դրամն է, որը այս երկրում անվանվում է արցախյան դրամ։
Միակ դրամահատարանը, որը թողարկում է արցախյան դրամ (խոսքը 1, 2, 5 և 10 արցախյան դրամների մասին է, որոնք դուրս են եկել կիրառությունից), Ավստրիայի դրամահատարանն է։