Արևելագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Արևելագիտություն (օրիենտալիստիկա), գիտության ճյուղ, որը ուսումնասիրում է Արևելքի երկրների (Ասիայի և հյուսիսային Աֆրիկայի) պատմությունը, էկոնոմիկան, գրականությունը, լեզուները, մշակույթը, արվեստը, կրոնը, փիլիսոփայությունը, էթնոգրաֆիան, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները։ Երբեմն միացվում է աֆրիկագիտությանը (ուսումնասիրում է Աֆրիկայի երկրները)։