Արևելյան Եվրոպա
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Եվրոպա, տնտեսաշխարհագրական տարածաշրջան Եվրոպա աշխարհամասում։ Այստեղ գտնվող երկրները Սառը պատերազմի տարիներին եղել են սոցիալիստական ճամբարի երկրներ։ Արևելյան Եվրոպան` Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Եվրոպայի միջև տարածված ընդարձակ տարածաշրջան է։ Տարածաշրջանը ձգվում է հյուսիսային Բալթիկ ծովի ափերից մինչև Սև ծովի ափերը, իսկ արևելքում՝ մինչև Ուրալյան լեռնաշղթան։ Առանց Ռուսաստանի Արևելյան Եվրոպան կազմված է ինը պետություններից՝ Լեհաստան (մայրաքաղաք՝ Վարշավա), Չեխիա (մայրաքաղաք՝ Պրահա), Սլովակիա (մայրաքաղաք՝ Բրատիսլավա), Հունգարիա (մայրաքաղաք՝ Բուդապեշտ), Ռումինիա (մայրաքաղաք՝ Բուխարեստ), Բուլղարիա (մայրաքաղաք՝ Սոֆիա), Մոլդովա (մայրաքաղաք՝ Քիշնև), Ուկրաինա (մայրաքաղաք՝ Կիև), Բելառուս (մայրաքաղաք՝ Մինսկ)
Տարածք | 59865000 կմ² |
---|---|
Բնակչություն | 267,2 000 000 մարդ |
Երկրներ | 10 |
Լեզուներ | սլավոնական լեզուներ, ուգրո-ֆիննական լեզուներ, ռոմանական լեզուներ, Կովկասյան լեզուներ |
Տարածաշրջանի այսպիսի իրավիճակը ստեղծվել է անցյալ դարի 90-ական թվականներին։ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքն ընդհանուր առմամբ բարենպաստ է։ Երկրների մեծ մասը (բացառությամբ՝ Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա, Բելառուս) անմիջական ելք ունեն Ատլանտյան օվկիանոս։ Այս տարածաշրջանի բոլոր երկրները բացառությամբ Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի Եվրամիության անդամ են։ Տարածաշրջանով են անցնում միջազգային նշանակության օդային և ցամաքային տարանցիկ ուղիներ։